Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Տասը դեղին և մեկ կարմիր քարտ

Տասը դեղին և մեկ կարմիր քարտ
03.03.2013 | 13:12

Այսպիսին եղավ Իսպանիայի առաջնության հերթական տուրում Մադրիդի «Ռեալ»-«Բարսելոն» հանդիպման մրցավար Միգել Անխել Պերես Լասայի լավ էլ կասկածելի մրցավարության հետեւանքը` խաղավերջում չնշանակված ակնհայտ տասնմեկմետրանոցով (հօգուտ «Ռեալի»), որը կարող էր մադրիդցիներին զրկել վերջին շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ անընդմեջ կատալոնցիներին հաղթելու հնարավորությունից, թեպետ իր այսօրվա խաղով «Ռեալն» ապացուցեց, որ անվիճելիորեն գերազանցում է «Բարսելոնին»: Անկախ հանդիպման արդյունքից` «Բարսելոնը», որ հերթական էլ կլասիկոյում պարտություն կրեց 2:1 հաշվով, շարունակում է վստահորեն գլխավորել աղյուսակը` տասներեք միավորի հեռավորության վրա պահելով «Ռեալին»: Խաղի մանրամասները տես Իրատես de facto-ի երեքշաբթի օրվա համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1527

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ